Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ՄԱԿ-ի տվյալներով ՄԻԱՎ-ը «նահանջում է»

Աշխարհում ՄԻԱՎ-ի նոր դեպքերի քանակը նվազել է. 2001 թվականի 3.1 մլն-ի փոխարեն, 2009-ին գրանցվել է 2.6 մլն դեպք, այսինքն՝ արձանագրվել է 19% նվազում:


Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործակալության տնօրեն Միշել Սիդիբեն:


«56 երկրներում հիվանդացության մակարդակը կայունացել է կամ զգալիորեն նվազել»,- նշել է Միշել Սիդիբեն Ժնևում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Զգալի արդյունքի են հասել, մասնավորապես, աֆրիկյան այն երկրները, որոնք գտնվում են Սահարայից հարավ ընկնող տարածքում: Այստեղ ՁԻԱՀ-ից մահացության տոկոսը վերջին 5 տարվա ընթացքում կրճատվել է 20%-ով, մասնավորապես Հնդկաստանում, Թայլանդում և Նեպալում:

Ներկայում, աշխարհում ապրում է 33.3 մլն ՁԻԱՀ- վարակակիր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 100 հազարով:


Հիշեցնենք, որ վերջին 30 տարիների ընթացքում «20-րդ դարի ժանտախտով» վարակվել է 60 մլն մարդ, որոնց գրեթե կեսը մահացել է:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ